Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Free News հեռուստաընկերությունը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում են բանակցությունները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները նաև հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությամբ հեռարձակելու ուղղությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևողականորեն շարունակում է աշխատանքները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հեռարձակման հնարավորությունների ընդլայնման և առաջնության առավել լայն հասանելիության ապահովման նպատակով։
Տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը