SPORTSWORLD.AM

Էդուարդ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցել

24 July 2026 | 21:54:57 | 5

Հայաստանի ազգային հավաքականի ավագ,  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»։ Սակայն 26-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարիերան շարունակելու այլ հեռանկարային տարբերակ ևս ունեցել է։

Ինչպես հայտնում է լրագրող` Անար Իբրահիմովը, Սպերցյանը կարող էր հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական «Սանդերլենդի» ներկայացուցիչները կապի մեջ են եղել ֆուտբոլիստի ընտանիքի հետ։

Սև կատուները» պատրաստ են եղել վճարել  հրաժարագինը, որը կազմում էր 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սպերցյանին ամենևին չի անհանգստացրել այն հանգամանքը, որ ԱՊԼ-ից ստացված առաջարկը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի պակաս շահավետ էր, քան «Ալ-Ահլիի» առաջարկած պայմանագիրը։

Այնուամենայնիվ, ֆուտբոլի հետ կապ չունեցող որոշակի պատճառներով, գործն այդպես էլ չի հասել ակումբների միջև ուղիղ և պաշտոնական բանակցությունների:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը և պատրաստվում է ներկայացնել Անգլիան Եվրոպա լիգայի խաղարկությունում։

NEWS FEED

NEWS FEED

© 2024-2026 SportsWorld.am
All rights reserved.
When making quotes, an active link to SportsWorld.am is required.
The website is not responsible for the content of advertisements.