«Շախտյոր Դոնեցկ» ակումբը քննարկում է Չեմպիոնների լիգայի տնային խաղերը Լոնդոնում անցկացնելու հնարավորությունը, հայտնում է հեղինակավոր The Athletic հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ ուկրաինական ակումբը բանակցություններ է վարել «Չելսիի», «Ֆուլհեմի» և «Բրենտֆորդի» հետ՝ նրանց մարզադաշտերը եվրոպական խաղերի համար օգտագործելու վերաբերյալ։ Երեք անգլիական ակումբներն էլ այս մրցաշրջանում չեն խաղա եվրոպական մրցաշարերում, մինչդեռ «Շախտյորը» կմրցի Չեմպիոնների լիգայում։
Ինչպես նշում է The Athletic-ը, Անգլիայից բացի, ուկրաինական ակումբը նաև ուսումնասիրում է Գերմանիայում տնային խաղեր անցկացնելու տարբերակները։