MS_INSIDE տելեգրամյան ալիքը։"/>
Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Լեհաստանում, հայտնում է MS_INSIDE տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի Գդանսկի «Լեխիան» 1 միլիոն եվրոյով գնել է Արթուրի տրանսֆերային իրավունքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Սերոբյանը շարունակելու է ելույթներն «Արարատ-Արմենիայում» և թիմին օգնելու է Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Փետրվարի 1-ին Արթուրը կմիանա «Լեխիային», որն այժմ հանդես է գալիս Լեհաստանի Առաջին դիվիզիոնում և իր առջև խնդիր է դրել այս մրցաշրջանում կրկին նվաճել Բարձրագույն խմբի՝ Էքստրակլասայի ուղեգիր:
Կողմերի միջև պայմանագրում կա կետ, ըստ որի, եթե «Լեխիան» չնվաճի Լեհաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր, Արթուրը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Լեհաստանի առաջնությունում բավականին խենթ պայքար էր, և «Լեխիան» գրավեց 16-րդ տեղը մրցաշարային աղյուսակում և լքեց ուժեղագույնների խումբը։
Լեհաստանի Առաջին դիվիզիոնի 2026/27 մրցաշրջանում էլ 7 տուրից հետո «Լեխիան» 18 թիմերի պայքարում այժմ 15-րդ տեղում է: